ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են բնութագրվում անավարտ (կիսակառույց) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանները:

Տիգրան Հայրապետյան (39 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում անավարտ (կիսակառույց) շինությունները գույքահարկով հարկման նպատակով ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.05.2003թ. N645-Ն որոշմամբ, համաձայն որի`
ա) շինությունները համարվում են մինչեւ 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.5,
բ) շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) եւ տանիքը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.7,
գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 1.0:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շինարարական բումից հետո, հատկապես տնտեսական ճգնաժամի արդյունքում, այսօր Երեւանում կարելի է տեսնել տասնյակ կիսակառույց շինություններ, որոնք դժվար էլ առաջիկա տարիներին կառուցվեն եւ շահագործվեն: Թեեւ կառավարությունը ստացած օտարերկրյա վարկերից մի քանի յուրային կառուցապատողների դրամական աջակցություն ցուցաբերեց, նրանցից եւ ոչ մեկն իր կիսակառույց շենքերն ավարտին չհասցրեց:




Լրահոս