Դե Խեան մրցաշրջանում առաջին անգամ լավագույնն է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դարպասապահ Դավիդ դե Խեան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Դարպասապահը ստացել է ձայների 72 տոկոսը:

Քվեարկության արդյունքում երկրորդն է ճանաչվել հարձակվող Անտոնի Մարսյալը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կրիս Սմոլինգը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Ընդգծենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան առաջին անգամ է համարվում ակումբի լավագույն ֆուտբոլիստ: Մարտ ամսվա ընթացքում նա մասնակցել է երեք հանդիպման և մեկ գոլ բաց թողել:




Լրահոս