«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայբիզնեսբանկը» հանձնվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 11-ից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Շուրջ երկու տարի բանկի եւ դատավորի միջեւ ձգված դատական քաշքշուկը չօգնեց «Հայբիզնեսբանկ»-ին, որպեսզի դատավորից կարողանա բռնագանձել իրեն հասանելիք գումարը:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. բանկի եւ Իշխան Բարսեղյանի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով դատավորին տրամադրվել է 1 միլիոն դրամ: Համաձայն պայմանագրի՝ դատավորը նախատեսված ժամկետում պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, սակայն չի կատարել, որի համար էլ բանկը դիմել է դատարան: 2014 նոյեմբերի 11-ին գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը որոշել էր բանկի հայցը բավարարել եւ դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Սակայն դատավոր Իշխան Բարսեղյանը չէր հաշտվել դատարանի որոշման հետ եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: