Ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակում չի լինի, սակայն դիտորդներն ու վստահված անձինք հնարավորություն կունենան ցանկության դեպքում ծանոթանալ դրանց: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ընդդիմության գլխավոր պահանջին:
Մեջբերելով Վենետիկի հանձնաժողովի տեսակետը` նախարարը նշեց, որ իրենք մեկ քայլ առաջ են գնացել և դիտորներին ևս հնարավորություն կտան ծանոթանալ այդ ցուցակներին: Նախարարը նշեց, որ այս քառօրյային նոր Ընտրական օրենսգիրքը չի քննարկվի, քննարկման հնարավոր ժամկետներ դժվարացավ նշել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: