ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ մարտի 31-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փարոսի» տակից սպիտակ ավտոմեքենայով մի քաղաքացի «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Արթուր Գալստյանին, ով ժամը 23.55-ին, գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:
ArmLur.am-ին լուրեր հասան, որ սպանված երիտասարդը «Մալաթիա» տոնավաճառի վաղամեռիկ տնօրեն Ռադիկ Սարգսյանի թոռի նշանածն է եղել: Ըստ մեզ հասած լուրերի` Արթուր Գալստյանին սպանել է Ռադիկ Սարգսյանի թոռնուհու եղբայրը, քանի որ չի ցանկացել, որ քույրը ամուսնանա այդ երիտասարդի հետ: