Հրապարակ. Ուսուցչուհու հարվածից երեխան կորցրել է տեսողության 90 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Դարակերտի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին, որի հարվածի հետեւանքով 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանը կորցրել է տեսողության 90 տոկոսը, Մասիսի Դարբնիկ գյուղի գյուղապետի կինն է, Մասիսի նախկին ԲՀԿ-ական քաղաքապեւո Դմիտրի Նազարյանի խնամին։ Այս դաժան դեպքը տեղի է ունեցել մարտին։ Գեւորգի մայրը՝ Գայանեն, պատմում է, որ Սուսաննա Գալոյանն առաջադրանքներ կատարելու մեջ թերանալու համար է հարվածել երեխային։ “Երեխան կանգնում է, ինքը մոտենում է, ձախ ձեռքի մատանին շուռ է տալիս եւ ուժեղ հարվածում։ երեխան լաց է լինում, նստում է, ուզում է պայուսակից ջրի ամանը հանել, որ ջուր խմի, ուսուցիչը նորից մոտենում է, ասում՝ ես քեզ պատժում եմ, պետք է ջուր էլ չխմես։ Երեխան լաց է լինում ամբողջ ժամին, 45 րոպե չի թողնում որևէ բանից օգտվի, դա բոլորը նկատել են։
 
Երեխաս եկավ տուն լացելով, նկատեցինք, թե ինչ է կատարվել, աչքի մեջ կարմրել էր, արյուն լցվել, իսկ տակը ուռել։ Հարցրեցի, իմացա, բոլորն այդ ուսուցչուհու համբավը գյուղում գիտեն, նա միշտ էլ աշակերտների հետ այդկերպ է վարվել։ Մտածեցի՝ գնամ դպրոց, որեւէ բան ասեմ, ոչ մի արդյունք չեմ ունենա, իրեն հաղթել հնարավոր չէ”,- պատմեց մայրը։ Միջադեպից հետո անցել են ամիսներ, եւ արդեն մայիսին Դարակերտի դպրոց բժիշկներ են եկել՝ աշակերտների աչքերն ստուգելու համար։ Այդ ժամանակ նրանք Գեւորգի մոտ տեսողական խնդիրներ են հայտնաբերել։ Ատուգումից մեկ ամիս անց Գայանեին դպրոցից տեղյակ են պահում, որ Երեխայի մոտ աչքի լուրջ խնդիր կա, պետք է տանել ստուգման։ 
Հոդվածն ամբողջությամբ՝ Հրապարակի այսօրվա համարում:




Լրահոս