Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, թվիթերյան իր միկրոբլոգում նմանատիպ գրառում է կատարել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ», -գրել է Պավլո Կլիմկինը: Ապրիլի 1ի լույս 2ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12 ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր: