Գերմանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանՎալտեր Շտայնմայերի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի լուրջ լարման առնչությամբ, որն արդեն իսկ բերել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի, այդ թվում քաղաքացիական անձանց մահվան:
Լավրովը և Շտայնմայերը միասնական դիրքորոշում են հայտնել առ այն, որ տարածաշրջանում հակամարտությունը ռազմական լուծում չունի և հանդես են եկել կողմերի զսպվածության, ինչպես նաև անհապաղ կրակի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերականգնման օգտին: