Տավուշի մարզի մեր թղթակիցը հայտնում է, որ այս պահին սահմանամերձ Կոթի գյուղում ինտենսիվ կրակոցներ են, որին տավուշցիները սովոր են: Այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել: Նա Բերդի քաղաքացի է, պայմանագրային զինծառայող: Դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: