«Իմ կարծիքը ինչ-որ կա էն ա, որ մեր հիմնական ավագանու խմբակցությունը հայտարարել է, ասել է ու բոլորդ տեղյակ եք, ե՛ւ ժողովուրդն է տեղյակ, ե՛ւ դուք եք տեղյակ»:
Կարծես թե մեզ համար նորություն է, որ ավագանու ԲՀԿ խմբակցությունը կարող է այլ բան հայտարարել, իսկ Գագիկ Ծառուկյանի կարծիքը՝ այլ լինել: Չէ՞ որ քիչ չեն դեպքերը, երբ ԲՀԿ պատգամավորները, ներկայացուցիչներն ընդունել են եւ այսօր էլ ոմանք ունեն ընդդիմադիր կեցվածք, արտահայտել են համապատասխան դիրքորոշումներ, որոնց հետեւել են ԲՀԿ առաջնորդի այնպիսի արտահայտություններ, որոնցից մեկն է, օրինակ, այն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող: Նման գործելաոճ ունենալու դեպքում ինչի՞ հիման վրա է Ծառուկյանը կարծում, որ ավագանու խմբակցության խոսքը լսելով՝ մարդիկ պետք է համարեն, թե իր կարծիքն են լսել: