«Ղարաբաղում լեգենդներ են պտտվում Հայաստանի զինված ուժերի 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի եւ մարտական հոգեբանական պատրաստվածության մասին: Եւ այդ լեգենդները ոչ թե պտտվում են որպես պիառ գործիք, այլ դրանք հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա»,-այսօր այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս ԼՂՀ քաղաքացիների խնդրանքով իրենց երախտիքի խոսքերը փոխանցեց ՀՀ բոլոր մարզերի եւ Երեւանի հայրերին, մայրերին, ուսուցիչներին եւ մարզիչներին, որ այդպիսի զավակներ են դաստիարակել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյությում: