«Կարծում եմ՝ քաղաքապետը, ինչպես միշտ, հոգեհարազատ մնաց իր ե՛ւ գործելակերպին, ե՛ւ դիրքորոշմանը: Այսինքն՝ ինչպես միշտ, ականջալուր եղավ իր հենարանին՝ երեւանցուն եւ նրա կարծիքին»:
Դե իհարկե, գործարար տիկինը լավ գիտի անհրաժեշտ պահին պաշտոնյաներին հաճոյախոսելու կարեւորությունը, դրա համար էլ Տարոն Մարգարյանին գովերգում է: Իհարկե, ՀՀԿ-ն փորձում է Տարոնի զրոյացած վարկանիշը փրկելու անհույս փորձեր անել: Բայց ապարդյուն: Քաղաքապետը, իսկապես, իր գործելակերպին կարող է հոգեհարազատ մնալ, բայց նայած թե խոսքը որ գործելակերպի մասին է՝ անհարկի ու անիմաստ ծախսերի՞, անհասկանալի ճանապարհներով հարստանալո՞ւ, թե՞ որպես գծատեր՝ գծատերերի շահերը պաշտպանելու: Չէ՞ որ որոշումն ընդամենը կասեցված է՝ այն էլ ստիպված, հանրային, գուցե նաեւ վերեւից եկած ճնշման ներքո: