Այս պահին «Մեդիա կենտրոն»-ում ընթանում է քննարկում «18 հայ զինծառայողների մարմիները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանք» թեմայով: Քննարկման բանախոսներն են ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Քննարկմանը կարող եք հետևել ArmLur.am-ի ուղիղ միացմամբ: