Այժմ Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանին որևէ նոր փաստաթուղթ չկա, իսկ քննարկվող փաստաթղթի դեպքում էլ խոսքը փոխզիջումների մասին է: Այսօր կայացած ասուլիսում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը վկայո՞ւմ է, որ հարցը կլծվի զիջումներով, որին կողմնակից է նաև առաջին նախագահը: Շարմազանովն ընդգծեց, որ այս առումով իրենց տեսակետը չի փոխվել:
«Մեր կարծիքը չի փոխվել. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները պետք է որոշեն, առանց իրենց չպետք է որոշվի»,- ընդգծեց նա` մեջբերելով նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքերը, որով վերջինս ընդգծել էր, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, սակայն Արցախը միակողմանի փոխզիջումների պատրաստ չեն: «Միակողմանի զիջումներն անընդունելի են. ի՞նչ զիջում, չկա տենց բան»,- հայտարարեց Շարմազանովը: