ՏԽՐԱՀՌՉԱԿ ՈՍՏԻԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերանորոգվել է ՀՀ կառավարության որոշմամբ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով հատկացված 300 մլն դրամի շրջանակներում: Դատելով առողջարանի մասշտաբներից, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ու եկամտաբերությունից՝ հազիվ թե կարելի է այն կոչել փոքր կամ միջին ձեռնարկատիրություն: Հետեւաբար ինչո՞վ է արժանացել ՀՀ վարչապետի գթասրտությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջարանի սեփականատեր, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանն անձամբ է կարգավորել վարկի ստացման խնդիրները: Ահա այսպես ծանոթ-բարեկամ սկզբունքով են աշխատում գործադիր մարմնում, ինչի արդյունքում իրական փոքր ու միջին ձեռնարկատերերը կամաց-կամաց սնանկանում են:




Լրահոս