Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կքննարկվի հունիսի 2­-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Այս մասին «Արմենպրես»­ին հայտնել է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի քաղաքական խորհրդական Հենրիեթ Ռայցը: «Դա կլինի «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) և Սոցիալ­դեմոկրատական կուսակցության (SPD) խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությունը»,­- հայտնել է Ռայցը:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները, հղում անելով «Քրիստոնեադեմոկրատական միություն/ Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) խմբակցության ղեկավար Միշել Գրոսե­Բրյոմերին, նշում էին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձի քննարկումը Բունդեսթագում հավանական է, որ լինի հունիսի 2-­ին: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25­-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասինբանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-­ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ­Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո:

Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23­-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-­ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:




Լրահոս