Առաջիններից կամավորագրված Նորայրը թեժ մարտերի ընթացքում զոհվեց հերոսի մահով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորայր Միքայելի Հաջիյանը ՀՀ «Երկրապահ» կամավորականների միության անդամ էր:
Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։
Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում (ՙԱրամո-114՚ ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, ՙԱրծիվ-24՚ ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)։

13015696_1021444974557777_2263891815971460111_n

1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան)։
2015թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, կամավորագրվել և ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։
Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Ստեփանակերտի ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
Անձնագրային հաշվառման մեջ գտնվելով Երևանում, ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո մշտապես բնակվում էր Ստեփանակերտում։
Երկար տարիներ աշխատել է ՙՂարաբաղ-Տելեկոմ՚ ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։
Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության ՙԴրաստամատ Կանայան՚ (04.05. 2007թ.), ՙՎազգեն Սարգսյան՚ (14.09.2011թ.), ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ ՙՄայրական երախտագիտություն՚ (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ ՙԱրամազդ՚ հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ ՙՄարտական ծառայություն՚ (05.04.2016թ.) մեդալով։
Ունի երկու որդի՝ 10 և 6 տարեկան։




Լրահոս