Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:
Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության տուժած մի շարք բնակավայրերում վերականգնողական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատրաստակամությունը Արցախին մշտապես աջակցելու եւ սատարելու գործում՝ այն համարելով կարեւոր մեր հանրապետության համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: