1994թ-ին կնքված զինադադարը սխալ էր, որն ուղղելու պահը եկել է. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1994թ-ին կնքված զինադադարը սխալ որոշում էր, որն ուղղելու պահը եկել է: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ արտահայտեց Ժիրայր Սէֆիլյանը:
«Մենք պետք է ուղղենք 1994թ-ի մայիսի 12-ի սխալը՝ զինադադարը, որ չպետք է կնքեինք: Ապրիլմեկյան դեպքերը եկել են հուշելու, որ մենք պետք է ուղղենք 1994թ-ին կատարած այդ մեծ սխալը: Ամեն օր երբ մենք ուշացնում ենք հակառակորդին ծնկի բերելու ծրագիրը, հաջորդ օրն ավելի դժվար է լինելու, հաջորդ ամիս ավելի դժվար է լինելու, հաջորդ տարի ավելի դժվար է լինելու, և գալու է մի պահ, որ դառնալու է անհնար»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով` հակառակորդն ունի լավ մասնագետներ, լավ սպառազինություն, բայց չունի լավ բանակ և հենց այդ հանգամանքը պետք է օգտագործել: Անդրադառնալով ստեղծված իրավիճակում համախմբվածություն ցուցաբերելու, նա ընդգծեց, որ ոչ ադեկվատ անհատի շուրջ չպետք է համախմբվել:




Լրահոս