ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծի» ընթացքում մեկնաբանել է «պանամական փաստաթղթերի» հրապարակման շուրջ սկանդալը:
ՌԴ նախագահին հարցրել են, թե ինչու նա չի արձագանքում արևմտյան ԶԼՄ-ների մեղադրանքներին՝ կապված «պանամական փաստաթղթերի» հրապարակումների հետ:
Պուտինի խոսքով՝ տեղեկատվությունը ճշգրիտ է, սակայն լրագրողները «ստվեր են նետում»:
«Տեղեկատվությունը ճշգրիտ է: Նրանք կոնկրետ անուններ չեն նշում: Պարզապես ստվեր են նետում»,-ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, որը հրապարակել է համաշխարհային առաջնորդների օֆշորների մասին փաստաթղթերը, պատկանում է ամերիկյան Goldman Sachs կորպորացիային: