ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն քննադատություններին, թե Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով:
Որպես հակառակի ապացույց` Զուրաբյանը հիշեցրեց մինչև 1997թ. տեղի ունեցած հանդիպումները, որոնք եռակողմ էին, և արդեն 1998թ. տեղի ունեցած նախագահների հանդիպումը, որին արդեն ԼՂՀ-ն չէր մասնակցում: Զուրաբյանը նաև նշեց` քանի դեռ Ղարաբաղում լարված իրավիճակ է, այստեղ ներքաղաքական կյանքում ամեն ինչ հանգիստ կլինի, իսկ եթե այնտեղ հանգիստ է, այստեղ պատերազմ կլինի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: