ՀՀ վարչապետ պարոն Աբրահամյա՛ն, հասարակությունը պահանջում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան հերոսամարտի այս օրերին, որը շարունակվելու է հայտնի չէ՝ որքան, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պահող զինվորներն ու կամավոր աշխարհազորայինները հիմնականում տղամարդիկ են, ովքեր իրենց ընտանիքներին կերակրելու խնդիր ունեն: Նրանցից ոմանք թողել են իրենց աշխատատեղերը պետական հիմնարկներում, որոշները՝ մասնավոր գործատուների մոտ, որոշները իրենց հողն ու այգին և կամավոր պաշտպանում են բոլորիս:

Նրանցից ոմանք ընկան հերոսի մահով ու նրանց ընտանիքները գոյատևելու շատ լուրջ խնդիրներ ունեն:

Պետությունը պարտավորություն ունի նրանց բոլորի նկատմամբ:

Ձեր կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել

  1. Զոհվածների ընտանիքներին արժանապատիվ ապրելու պետական միջոցներ հատկացնելու ուղղությամբ, չեմ ասում անարժանապատիվ «նպաստ», այլ կրկնում եմ՝ արժանապատիվ ապրելու հնարավորություն:
  2. Պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը պահպանելու.
  3. Մասնավոր գործատուներին հրահանգելու, որպեսզի նրանք նույնպես պահպանեն կամավորների աշխատավարձերը:

Պարո՛ն վարչապետ, հանկարծ չասեք՝ միջոցներ չունեք, չվարկաբեկե՛ք մեր զոհված հերոսների սուրբ հիշատակը:

Հայաստանի կառավարությունը այս օրհասական պահին գոնե թող ցույց տա, որ ուզում է քավել իր գործած անթիվ մեղքերը:

Գրածս պարզապես մամլո հաղորդագրություն չկարծեք, ես ընդամենը մեր ամբողջ հասարակության պահանջն եմ ձևակերպել, ով պահանջում է իրականացնել վերոնշյալ կետերը քայլ առ քայլ, սա պատասխան և լուրջ քայլեր է պահանջում:

Անահիտ Բախշյան
ՀՀ քաղաքացի




Լրահոս