Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ժամանել է Երևան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երևանում նա կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների Խորհրդին առընթեր Ռազմական կոմիտեի նիստին: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ նիստի ժամանակ կքննարկվեն տարածաշրջանում ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները:
Ռազմական կոմիտեի նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Ռազմական կոմիտեի անդամները՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի պետը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետերը: