![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/13016889_1175650419141674_1688314550_o.jpg)
25/ 18 անսովոր դեպք է գրանցվել: Մեր թղթակցի փոխանցմամբ` մի կին է եկել նստել և ասել, որ մեջքը ցավում է: Դրանից հետո սկսել է վիճել հանձնաժողովի նախագահի հետ: Իսկ արդեն ընտրությունը կատարելուց հետո կինը դուրս է եկել և սկսել բավականին երկար ժամանակ զրուցել Արամ Դանիելյանի շտաբի պետ Գարեգին Գյուրջյանի հետ: Ինչպես տեղից հայտնում է մեր թղթակիցն այդ զրույցները չեն դադարում: Նրանց հետ կա ևս մի քանի երիտասարդ, ովքեր ինչ-որ բաներ են ասում ընտրատեղամաս եկող մարդկանց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: