Գոլանյան բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ կմնան. Պուտինն ու Նեթանյահուն քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է Life.ru-ն: Հանդիպման ժամանակ քննարկվել է Գոլանյան բարձունքների հարցն ու երկկողմ համագործակցությունը:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Գոլանյան բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ կմնան:

«Ինչ վերաբերում է Գոլանյան բարձունքների խնդրին, ապա մենք չենք կարող վերադառնալ այն օրերին, երբ մեր գյուղերը ռմբակոծում էին Գոլանյան բարձունքներից: Եվ այդ իսկ պատճառով կամ համաձայնագրի, կամ առանց համաձայնագրի, Գոլանյան բարձունքները կմնան ինքնավար տարածքի մի մասը»,-ասել է Նեթանյահուն:

Կրեմլում բանակցությունների ժամանակ Իսրայելի վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ուժգնացնել անվտանգության ոլորտում երկու երկրների միջև կոորդինացումը: Որից հետո Պուտինը տարածաշրջանում իրավիճակը «բարդ» է անվանել:

«Իսրայելում ակնհայտ և հասկանալի կարմիր գծեր կան, որոնք կապված են մեր անվտանգության հետ»,-հավելել է Իսրայելի վարչապետը:




Լրահոս