Բարեբախտաբար տարին չի վերջացել, անպայման չէ, որ տարեկան զեկույցի ժամանակ ասի: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բարաք Օբամայի կողմից նախագահության վերջին տարում կրկին «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելուն, այս մասին նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
«Ունի վերջին հնարավորությունը սրբագրելու: Ափսոս է, որ ինքը ուրիշներին է վկայակոչում, վկայակոչում է նաև անհատ Օբամային, բայց չի ասում: Կարծեք ինչ-որ տեղ Թուրքիայի վրա լծակի է նմանվում: Դա ափսոս է իրա համար», -նշեց նա:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ապրիլյան դեպքերին և միջազգային հանրության արձագանքին` Մանոյանը նշեց, որ միջազգային հանրությունից պետք է պահանջենք պատշաճ, ադեկվատ արձագանք ցույց տալ, քանի որ այս ամենը կարող է նրանց դեմ շրջվել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում