«Իսլամական պետություն»-ը սիրիական ՄԻԳ-23 ինքնաթիռի խոցման կադրեր է հրապարակել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Դամասկոսից ոչ հեռու սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-23 ռազմական ինքնաթիռ է խոցել, փոխանցում է Reuters-ը:

Ահաբեկիչները ինքնաթիռի խոցման կադրեր են հրապարակել:

Բացի այդ, վերջիններս հայտարարել են, որ ինքնաթիռի օդաչուին պատանդ են վերցրել:

«Օդաչուն՝ Ազզամ Էյդը, ով Համայից է, գերեվարվել է, պատանդ է վերցվել այն բանից հետո, երբ կատապուլտացվել է ինքնաթիռի անկումից հետո»,-հայտարարել են ԻՊ զինյալները:




Լրահոս