Թերին պատրաստ է «Տոտենհեմի» դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը խոսել է «ազնվականների» պաշտպան Ջոն Թերիի մարզավիճակի մասին. խաղացողը դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Անգլիացին վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել մարտի 19-ին, երբ «Չելսին» մրցում էր «Վեսթ Հեմի» հետ:

«Կարծում եմ, որ Թերիի՝ «Վեսթ Հեմի» դեմ հանդիպելու ցանկությունն ավելի մեծ էր, քան իր ֆիզիկական պատրաստականությունը:

Նրա վնասվածքի ապաքինումն արագ է ընթանում: Կարծում եմ, որ Ջոնը կարող է մասնակցել «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը»,- Հիդինկի խոսքերն է մեջբերում abola.pt-ը:

Հիշեցնենք, որ «Չելսի» – «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին:




Լրահոս