Ախուրյանի գյուղապետարանի մոտ վթար է տեղի ունեցել. տուժածների վիճակը միջին ծանրության է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաների մեջ կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղապետարանի դիմաց բախվել են «Mercedes C» մակնիշի 77 AR 117 (վարորդ՝ Ա. Կ.) և 34 AO 047 (վարորդ՝ Կ. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1991 թ. ծնված Դ. Ու.-ը և 1991 թ. ծնված Ն. Գ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս