Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 25-29-ը աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ։ Այդ մասին հայտնել է նրա աշխատակազմը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Կվիրիկաշվիլին հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, ինչպես նաև Սենատի ու Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։
Նշենք, որ Կվիրիկաշվիլու պատվիրակության կազմում ընդգրկվելու են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին, արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի նախագահ Տեդո Ջափարիձեն։