«Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեցին շփման գոտում զոհված զինծառայողների լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում էկրանին ցուցադրվեցին ղարաբաղա­ադրբեջանական շփման գոտում ապրիլի 1­5­ -ը զոհված զինծառայողների լուսանկարները: Լուսանկարները ցուցադրվեցին State Youth Orchestra of Armenia SYOA­-ի կատարման ժամանակ: Մրցանակաբաշխության ընթացքում Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց «Զույգ արեգակներ» բալետից մի հատված, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա: The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։

Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:




Լրահոս