![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/b491fce6889d11c1dd67bc4161e63173.jpeg)
Թուրքական ստորաբաժանումները շարունակում են գնդակոծել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Այսօր համապատասխան հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը:
Ահաբեկիչների դիրքերի գնդակոծումը սկսվել է գիշերը տեղական ժամանակով ժամը 01:00-ին: Օպերացիայի արդյունքում լիկվիդացվել է հակառակորդի կենդանի ուժը, հայտնում է Trend-ը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ի պատասխան թուրքական Քիլիսի գնդակոծության՝ Թուրքիայի ԶՈւ-ն սիրիական սահմանին սկսել է ռմբակոծել ԻՊ դիրքերը: