Յուրաքանչյուրն իր գործն է անում, և անկախ նրանից` լրագրողի աշխատանքն ում է դուր գալիս, ում` չէ, չի կարելի խոչընդոտել կամ որակումներ տալ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, այս մասին նշեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Իհարկե, նման որակումները, ում կողմից էլ արված լինեն, անընդունելի են: Մեկ բան հստակ է`լրատվամիջոցի աշխատանքը պետք է հարգել: Ես դեմ եմ գենդերային տարանջատմանը և լրագրողին չի կարելի վիճարկել`անկախ նրանից` կին է, թե տղամարդ», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում: