Բազմաթիվ նախաձեռնություններ արվում են, ադրբեջանական պատվիրակության գործելաոճին ծանոթ ենք և առաջին անգամ իրենք զուսպ էին իրենց գործելաոճում: Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ԵԽԽՎ աշխատանքները, այս մասին նշեց ԲՀԿ ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Երբ որ հնչեցվում էր, որ ԵԽԽՎ նախագահ Ագրամունտն Ալիևի կամատակարն ու խամաճիկն է, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է, կարող էր վարման կարգով ձայն վերցներ և վիճարկել, սակայն նա հանգիստ ընդունեց այդ որակումները: Ադրբեջանի հակադարձումն ընդամենն այն է, որ Մինսկի խմբի ձևաչափն արդյունավետ չէ»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: