ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին ԱՄՆում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ցեղասպանության 101-րդտարելիցին:

Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի և վերջերս Ադրբեջանի կողմից Արցախիդեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։ Երախտագիտություն արտահայտելով ողջ  կանադահայությանը այս օրերին Արցախիշուրջ համախմբվելու համար, նա հատուկ շնորհակալություն է հայտնել  ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղին՝ նման միջոցառումներկազմակերպելու և Արցախի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեփան Դիոնը, կանադական քաղաքականկուսակցությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ, առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀԲԸՄ Մոնրեալիմասնաճյուղի գործադիր հանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը:




Լրահոս