Ռուսաստանը շահագրգիռ է իր դաշնակիցների և գործընկերների մոտ ժամանակակից սպառազինության առկայությամբ: Նման հայտարարությամբ Մոսկվայում միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովի շրջանակներում հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք շահագրգիռ ենք մեր դաշնակիցների և գործընկերների մոտ կոմպակտ, բարձր շարժունակությամբ օժտված ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի առկայությամբ, որոնք ունակ են հուսալի և արդյունավետ հակազդեցություն ցուցաբերել ազգային անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է և հասկանալի. ՀԱՊԿ սահմանների ամրապնդումը Ռուսաստանի անվտանգության ուժգնացումն է»,- հայտարարել է Շոյգուն: