Տիագու Սիլվան ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում, գրում է Mundo Deportivo-ն:

31-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է կատալոնական ակումբին միանալ այս ամռանը, սակայն նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի հունիսին: Նախկինում «Բարսելոնա»-ն մի քանի անգամ փորձել է ձեռք բերել Սիլվային:

Այս մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 42 խաղ՝ խփելով մեկ գոլ:




Լրահոս