ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Յու.Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը:
ԼՂՀ օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ