Թանկարժեք մետաղների պետական գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 26.08.13թ.-01.09.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին`16453.06 (+371.35), բացթողնման գին` 17883.76 (+403.64),
Արծաթ` գնման գին` 276.84 (+15.85), բացթողնման գին` 300.91 (+17.23),  
Պլատին` գնման գին` 18250.05 (+145.5), բացթողնման գին` 19837.01 (+158.15),
Պալադիում՝ գնման  գին` 9007.34 (+52.28), բացթողնման գին` 9790.59 (+56.83):
Նշենք, որ միջազգային շուկայում ոսկու ունցիայի (31,1 գրամ) գինն այսօր բարձր է 1400 դոլարից՝ վերջին 2,5 ամսում ամենաբարձր գինը:
Թանկարժեք մետաղների նկատմամբ պահանջարկն աճել է այն բանից հետո, երբ տեղեկությոնների արտահոսք է ստացվել այն մասին, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը սեպտեմբերի կեսերից կկրճատի տնտեսության խթանման ծրագիրը; Ներկայում ԱՄՆ կենտրոնական բանկը ամսական 85 մլրդ դոլար է ուղղում արժեթղթերի շուկա՝ գնելով պետական պարտատոմսեր եւ ակտիվներով չապահովված հիփոթեքային թղթեր: Ամենայն հավանականությամբ՝ այդ օժանդակության չափը կիջնի մինչեւ 70 մլրդ դոլար;




Լրահոս