Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ում դրոշների արգելքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ, անգլ.՝ European Broadcasting Union, EBU) ներողություն է խնդրել և հեռացրել «Եվրատեսիլ»-ում դրոշների արգելքի մասին տեղեկությունը, որն անվանել է «նախնական և հրապարակման համար չնախատեսված»:

Հիշեցնենք, որ երեկ El Diario Vasco պարբերականը՝ հղում անելով«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին, հրապարակել էր «սև ցուցակում» հայտնված դրոշների ցուցակը:

Ցուցակում էր հայտնվել նաև Արցախի դրոշը: Նշվում է, որ Բասկերի Երկրի հիշատակումը բողոքի ալիք էր բարձրացրել իսպանական իշխանությունների շրջանում, որոնք պահանջել էին ուղղել սխալն ու հիշեցրել, որ այդ դրոշը երկրի ինքնավար հանրություններից մեկի պաշտոնական խորհրդանիշն է:




Լրահոս