«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորայրն գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։ Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։