Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր զբոսայգի կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրերով  մայրաքաղաքի  Նորք-Մարաշ վարչական շրջանի հ. 122 մանկապարտեզի հարակից տարածքում ընթանում  են զբոսայգու կառուցման աշխատանքներ: Արմենակյան փողոցին հարող տարածքի ընդհանուր բարեկարգումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Նախ կապամոնտաժվի  այգու ոռոգման ցանցը, փողոցի կողմից կվերակառուցվի ցանկապատը, կկառուցվեն հիմնական ճեմուղիներն ու մշակութային միջոցառումների բեմահարթակը: Աշխատանքների 2-րդ փուլում կբարեկարգվի հենապատը, կվերատեղադրվեն բազալտե աստիճանները, կկառուցվի քարե պարիսպ: Այգու տարածքում կձևավորվեն նոր սիզամարգեր, կտեղադրվեն  նստարաններ, աղբամաններ ու ցայտաղբյուր: Այգին կունենա նաև արտաքին լուսավորության նոր համակարգ: Այգին կամբողջանա աշնանը:




Լրահոս