Ստեփանակերտում կարևորում են Հայաստանի կառավարության կողմից Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը խորհրդարան ուղարկելու որոշումը: «Արմենպրես»ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ սրանով սկիզբ է դրվում Հայատանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացին, որն, իհարկե, կարող է տարիներ տևել: «Սակայն սա շատ կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերակենդանացման համար», ընդգծեց Բաբայանը:
Նա հավելեց նաև, որ սա նաև մեսիջ է Ադրբեջանին և արտաքին աշխարհին, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից պարզապես այլընտրանք չի ունենալու: