Դա այն գործիքն է, որը միշտ պետք է արդյունավետ օգտագործենք. Արմեն Գևորգյանը՝ Արցախի ճանաչման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակցությունների միջոցով արցախյան հիմնահարցի լուծումն այլընտրանք չունի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեակետ արտահայտեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պաշտպանելու մեր խաղաղությունը: Այդ պատրաստվածությունը պետք է նաև հակառակորդին հասկացնել, որ երբեք զիջումների չենք գնա: Հակառակորդը պետք է զգա և հասկանա, որ գործ ունի ոչ միայն ոգով ուժեղ հակառակորդի, այլ նաև մարտունակ, գործնական առումով պատրաստ, իր խոսքին տեր կանգնելու կողմի հետ», – ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին, Գևորգյանը նշեց. «Գիտեմ մի բամ, որ երկրի ղեկավարը միշտ պետք է որոշում կայացնի այդ քայլի նպատակահարմարությունից ելնելով: Դա այն գործիքն է, որը միշտ պետք է արդյունավետ օգտագործենք: Ես շտապողականության կողմնակիցը չեմ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Լիաննա Խաչատրյան, Նարեկ Սարգսյան

Արցախ




Լրահոս