ԵՄ-ն գործակալներ կուղարկի Հունաստան և Իտալիա փախստականների շրջանում ահաբեկիչների գտնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը գործակալների կուղարկի երկրներ, ուր ժամանում են փախստականները, ներգաղթյալների շրջանում պոտենցիալ ահաբեկիչների գտնելու համար: Այդ մասին հայտարարել է իսպանացի գնդապետ Մանուել Նավարետեն El Pais թերթին տված հարցազրույցում:

«Եվրոպոլը, հետևելով Եվրահանձնաժողովի և անդամ-պետությունների կոչին, տեղակայում է ահաբեկչության դեմ պայքարի մասնագետներին Հունաստանում և Իտալիայում տարբեր թեժ կետերում, որոնք օգնում են հունական և իտալական իշխանություններին հայտնաբերել պոտենցօալ ահաբեկիչներին,- նշել է Նավարետեն: – Անձանց, ովքեր հնարավորություն են ունեցել օգտագործել Եվրոպա ժամանող փախստականների այդ բազմահազարանոց հոսքը»:

Նրա խոսքերով՝ «դա նոր կոնցեպտ է, որն այժմ մշակվում է»: Գնդապետը հավելել է, որ այդ գործակալները Եվրոպոլի կողմից պատրաստված ԵՄ անդամ-երկրների տարբեր մարմինների աշխատակիցներ են: Նա, սակայն, չի նշել, թե նման քանի գործակալ է պատրաստվելու, քանի որ գաղափարը սկզբնական փուլում է:




Լրահոս