ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տարեցտարի այս հավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: ՀՀ կառավարությունն ամեն տարի ավելացնում է ֆինանսավորումը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան անցկացնել այդ բացառիկ հավաքը»:

Տիգրան Սարգսյան «Գով»

Խոսքը երիտհանրապետականների «Բազե» ճամբարի ֆինանսավորման մասին է: Տարեցտարի կառավարությունն ավելացնում է նրանց տրվող գումարները, սրան զուգահեռ՝ տարեցտարի ծանրանում է ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը, ավելանում է արտագաղթողների թիվը, եւ երկիրը դատարկվում է: Բայց Տ. Սարգսյանն այս ամենը կարծես թե չի նկատում եւ իր հայտնի ժպիտով խոսում է ծրագրերի ու «Բազե»-ի ֆինանսավորման մասին՝ հատուկ շեշտելով ֆինանսավորման ավելացման հանգամանքը: Տեսնես տարիներ անց, երբ «Բազե»-ին մասնակցողներ այլեւս չմնան երկրում, այդ ժամանակ ինչի՞ վրա են ուրախանալու եւ ինչո՞վ են հպարտանալու:




Լրահոս