Ինչպես է միլիոնատեր դատավորի գործազուրկ կինը 20 մլն դրամ արժեքով շինություն ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերաքաննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 2 մլն դրամ: Դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը միջին հաշվարկով ամսական կազմել է 976 հազար դրամ: Բացի այդ, նա, իբրեւ եկամուտ, հայտարարագրել է նաեւ վարձակալության դիմաց ստացված վճար՝ 5 մլն 950 հազար դրամի չափով:

Առավել ուշագրավ է դատավորի կնոջ՝ Ազնիվ Գրիգորյանի հայտարարագիրը: Նա չունենալով դրամական միջոց՝ անցած 2015 թվականին 20 մլն դրամ արժեքով շինություն է ձեռք բերել, որը նա հայտարարագրել է իբրեւ նվիրատվություն: Դատավորի կինը իբրեւ եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացված վճար՝ 4 մլն 250 հազար դրամի չափով: Հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ պաշտոնյաների կանանց անունով տասնյակ միլիոն դրամ արժողությամբ նվերներ ձեւակերպելու գործելաոճը շարունակում է թափ հավաքել:




Լրահոս