ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ գրեթե պետական գաղտնիք է հրապարակել: ԼՂՀ անկախության 22-ամյակի առթիվ այցելելով ԼՂՀ ՊԲ զորամասեր՝ նա հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում»: Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երկրի երրորդ պաշտոնյան՝ վարչապետը, մեկ այլ հանրապետությունում բաց տեքստով խոսում է սպառազինությունների թվաքանակի մասին՝ անթույլատրելի համեմատություններ անելով: Իհարկե հասկանալի է, թե ինչու է Տիգրան Սարգսյանն արժեւորում վերջին 3 տարիների իշխանությունների գործելաոճը, բայց գոնե հայոց բանակի ու սպառազինության մասին ՀՀ վարչապետը պետք է լռի, քանի որ նրա շրջապատը հիմնականում բանակում չծառայած երիտասարդներ են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ