Թբիլիսին կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին կիրակի օրը Գաբալայում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարա Թինաթին Հիդաշելին, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 4-րդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Գաբալայում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով:

«Վրաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կողմ ենք տարածաշրջանի խաղաղությանը, հանգստությանն ու երկարաժամկետ զարգացմանը»,-ասել է Հիդաշելին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:




Լրահոս