Բնականաբար ապրիլյան իրադարձություններից հետո մեր ունեցած ռազմականացված ոճաբանության և բանախոսության ներքո Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները որոշակի հույսեր տալիս են, որ մենք կարող ենք սահմանագծում ունենալ համապատասխան մեխանիզմներ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Հարցին` ինչո՞ւ երեկ խոսք չգնաց Ղարաբաղի վերադարձի մասին բանակցությունների սեղանին, Զաքարյանը նշեց. «Առանց Ղարաբաղի բանակցությունները վերջնաարդյունք ունենալ չեն կարող: Մինչև որ մենք չունենանք սահմանագծում երաշխավորված հրադադարի ռեժիմի սահմանում, մենք որևէ կերպ չենք կարող ասել, որ այս կամ այն սկսված բանակցությունը կարող է ունենալ վերջնաարդյունք»:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում